Ամանորյա ուղերձ

Թանկագին հայրենակիցներ, ահա եւ մենք հրաժեշտ ենք տալիս 2017 թվականին եւ պատրաստվում դիմավորել Նոր տարին, դիմավորել նոր սպասումներով ու հույսերով: Բոլորիս ցանկությունն է, որ գալիք տարին լինի ավելի արդյունավետ, քան անցնողը, որ կարողանանք հասնել նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների, իրականանան մեր նպատակներն ու իղձերը՝ լինի դա անձնական, ընտանեկան, պետական թե համազգային:
Картинки по запросу ամանորյա նկարներ

 

Դասը վարում է ոստիկանը

Պ. Ղևոնդյանի անվան միջն. դպրոցում «Դասը վարում էր ոստիկանը»՝ Նաիրիի բաժանմունքի անչափահասների տեսուչ Ա.Վասիլյանը և ՊԲ բանակի փոխգնդապետ Ս. Մելիքյանը։ Ոստիկանական դասերն արդեն հրաշալի ավանդույթ են դարձել դպրոցներում և լրջագույն հոգեբանական ու գործնական արժեք ունեն: Պատանիներն ու աղջիկներն այն տարիքում են, երբ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, և նրանք որոնում են այն մարդուն, որին կվստահեն իրենց երազանքը, փնտրտուքը, նաև մտահոգությունն ու տագնապը, միասին պատասխաններ գտնելու, միասին ապագան տեսնելու վստահությունն ու պատիվը:

Առաջին դասարանում դիմավորեցին «Ա» տառին

Հոկտեմբերի 20-ին Պռոշյանի Պ.Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում 1-ին «Ա» դասարանի աշակերտները սկսեցին ճանաչել և գրել իրենց առաջին «Ա» տառը։Երգերով և ողջույնի խոսքերով նրանք կանչեցին «Ա» տառին։ Առաջին անգամ փորձեցին «մատիկներով» «Ա» նկարել նախօրոք պատրաստված ավազին։ Երեխաներն անչափ ուրախ էին և ոգևորված։ Տնօրեն Մ. Ավետիսյանը և ուսուցիչները շնորհավորեցին երեխաներին և ծնողներին։

Հոկտեմբերի 21-ին կազմակերպվեց համահայկական շաբաթօրյակ

Մենք ուզում ենք, որ մաքրությունն ու մաքրության մեջ ապրելը Հայաստանում դառնա ապրելակերպ:Մեր տունը չի սահմանափակվում միայն մեր շեմով, այն ինչ շեմից այն կողմ է՝ նույնպես մերն է։ Միասին մաքրենք մեր Երկիրը:

Դժվար թե մենք կարողանանք հավաքել ամբողջ այն աղբը, որը կուտակվել է մեր քաղաքների և գյուղերի փողոցներում, բայց մենք կարող ենք մեր օրինակով ցույց տալ, որ մեզ դուր չի գալիս ապրել աղբակույտի մեջ։

Անմահները հրամայում են

Պ. Ղևոնդյանի անվան միջանակրգ դպրոցի բարձր դասարանի աշակերտները հոկտեմբերի 18-ին այցելել էին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտեր, որտեղ ուսանել է Պետրոս Ղևոնդյանը: Այստեղ աշակերտները հանդիպում ունեցան ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Վլադիմիրի Ներկարարյանի հետ, ով պատմեց ֆակուլտետի ներկայիս կարևորության մասին, ինչը մասնագիտական կողմնորոշում տվեց աշակերտներին: Հանդիպումից հետո աշակերտները եղան տերահերցային ալիքների լաբորատորիայում, որտեղ ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի դոցենտ Արմեն Հովհաննեսի Մակարյանը ծանոթացրեց հետաքրքիր ռադիոալիքային սարքավորումների հետ աշխատելու ձևին: Իմանալով, որ աշակերտները Պ. Ղևոնդյանի անունը կրող դպրոցից են, ուրախությամբ հիշեց իր ուսանող Պետոյին:
Աշակերտները եղան նաև համակարգչային սենյակում, որտեղ նրանց ներկայացրին հեռահաղորդակցության հիմունքների մասին: Այնուհետև Խաչատուր Ներկարարյանը սիրով աշակերտներին ուղեկցեց Պետրոս Ղևոնդյանին նվիրված լսարան, որտեղ երեխաները նկարվեցին:
Այս ամենից հետո աշակերտները մասնակցեցին «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառմանը: Միջոցառումը նվիրված էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկներ Պետրոս Ղևոնդյանի, Ներսես Բարբարյանի, Դավիթ Սարգսյանի, Ալեքսան Ասատրյանի հիշատակին: Միջոցառմանը ներկայացվեց հերոսների կյանքն ու մարտական ուղին: Հուշ-ցերեկույթը ուղեկցվեց ազգային-հայրենասիրական երգ-երաժշտությամբ: Հուշ-ցերեկույթի հյուրերից էր նաև գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, ում հետ երեխաները նույնպես փոքրիկ զրույց ունեցան և իհարկե նկարվեցին:

1 2 3 6